chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

20 հետաքրքիր փաստ շախմատի մասին

2017-Mar-27
20 հետաքրքիր փաստ շախմատի մասին

Այսօրվա թեման բավական հետաքրքիր է: Չենք խոսելու խաղի տակտիկայի, փիլիսոփայության, միջնախաղի կամ վերջնախաղի մասին: Ճիշտ է, կրկին խոսելու ենք շախմատից, բայց այս անգամ ձեզ ենք ներկայացնելու  մի շարք հետաքրքիր փաստեր, որոնց մասին, գուցե, բազմաթիվ շախմատիստներ նույնիսկ տեղյակ չեն: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ շախմատի առավել հետաքրքրաշարժ 20 փաստի:

  1. 1985 թվականին էրիկ Նոպերտը 68 ժամում խաղաց 10 րոպեանոց շախմատի 500 պարտիա:
  2. Ալբերտ Էյնշտեյնը շախմատի աշխարհի չեմպիոն Էմանուել Լասկերի լավ ընկերներից էր: 1936 թվականին ''Նյու Յորք Թայմզի'' հետ հարցազրույցում Ալբերտն ասաց.'' Ես որևիցե խաղ չեմ խաղում: Դրա համար ժամանակ չունեմ: Իսկ ազատ ժամանակ տանել չեմ կարողանում զբաղվել այնպիսի բաներով, որոնք մտքի աշխատանք են պահանջում: Չնայած դրան՝ Էյնշտեյնը երիտասարդ հասակում զբաղվել էր շախմատով:
  3. 1882 թվականին Լոնդոնում տեղի ունեցած Մեսոն - Մքենզի պարտիայի ժամանակ '' Թագուհի'' խաղաքարով կատարվեց 72 անընդմեջ քայլ:
  4. Առանց ''շախ անելու'' քայլերի ռեկորդը գրանցվել է 1992 թվականին Թորթոնի և Ուոլքերի միջև կայացած պարտիայի ժամանակ,որի ընթացքում կատարվել է 100 քայլ:
  5. Սկսնակ խաղացողները կոչվում են ''ռուքի'', որը գալիս է անգլերեն ''ռուք'' բառից: Այն թարգմանաբար նշանակում է ''նավակ'': Սովորաբար նավակները վերջինն են գործողության մեջ մտնում: Նույնը վերաբերում է սկսնակ շախմատիստներին:
  6. 1988 թվականին Կալիֆորնիայում '' Խոր միտք'' կոչվող համակարգչային ծրագիրն առաջին անգամ հաղթեց միջազգային գրոսմաստերի:
  7. Կույր շախմատը բացառիկ հմտություն է, որին տիրապետում են բարձրակարգ և ուժեղ շախմատիստները: Այն պահանջում  է մի շարք ունակություններ, մասնավորապես խաղատախտակը պարզորոշ հիշելը: Սա հատկապես դժվար է դառնում կատարված բազմաթիվ քայլերից հետո: Ռեկորդը գրանցվել է 1960 թվականին Բուդապեշտում, երբ հունգարացի Ջենոս Ֆլեշը, ով միաժամանակ կույր շախմատ էր խաղում 52 մրցակիցների դեմ, հաղթեց դրանցից 31-ում:
  8. Շախմատում կա սկբնախաղի ավելի քան 1000 տարբերակ, ներառյալ դրանց ենթատեսակները` հարձակվողական, պաշտպանողական սկզբնախաղ և այլն:
  9. Հոգեբանները շախմատը անվանում են հիշողության գործառույթը բարելավելու աշխատող տարբերակ: Այն հնարավորություն է տալիս լուծել համակարգային խնդիրներ, և զարմանալի չէ, որ շախմատը խորհուրդ է տրվում Այցհայմերի հիվանդության ժամանակ: Շախմատը բարելավում է մարդու ինտելեկտը: Դրա ազդեցությունը երիտասարդների վրա հանգեցրեց նրան, որ դրանով սկսեցին զբաղվել տարբեր երկրների դպրոցներում: Շախմատը բարելավում է երեխաների ուսման առաջադիմությունը, ինչպես նաև թողնում է մի շարք դրական ազդեցություններ:
  10. ՖԻԴԵ-ն հապավում է, որը նշանակում է '' Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա'':
  11. Անգլերեն լեզվով տպագրված երկրորդ գիրքը շախմատի մասին է:
  12. Շախմատի առաջին համաշխարհային խաղը ստեղծվել է 1951 թվականին Ալան Թուրինգի կողմից: Այնուամենայնիվ, ոչ մի համակարգիչ ունակ չէր ''ինքնուրույն'' քայլեր կատարել, այդ պատճառով Թուրինգը ծրագիրը փորձարկեց ` ինքնուրույն հաշվարկներ կատարելով և յուրաքանչյուր քայլի համար պահանջվում էր մի քանի րոպե:
  13. Պատմության մեջ ամենահին շախմատային խաղը վերագրվում է 900-ական թվականներին: Պարտիան տեղի է ունեցել Բաղդադի պատմաբաններից մեկի և նրա ուսանողի միջև:
  14. Ամենահին շախմատային խաղատախտակը հայտնաբերվել է Լյուիսի կղզում, Շոտլանդիայի հյուսիսում և վերագրվում է 12-րդ դարին: Այն հավանաբար պատրաստվել է կա'մ Իսլանդիայում,  կա'մ Նորվեգիայում, և դրա արտաքին տեսքն օգտագործվել է Հարի փոթերում և Սորսրի ''Քարը'' ֆիլմում կախարդական շախմատային քարեր ստեղծելու գործում:
  15. Մոտավորապես 600.000.000 մարդ ամբողջ աշխարհում գիտի շախմատ խաղալ:
  16. Բազմաթիվ երկրներում ''Զինվոր'' խաղաքարը ներկայացված է հենց զինվորի տեսքով, սակայն Գերմանիայում և Իսպանիայում փոխարենն օգտագործում են կա'մ այգեգործ, կա'մ գեղջուկ:
  17. Պատճառներից մեկը, թե ինչու ավանդական շախմատի խաղաքարերը չունեն զինվորի, փղի, թագավորի տեսք, այն է, որ մինչ շախմատի` Եվրոպա հասնելը, այն անցել է իսլամական աշխարհի օրենքների միջով: Իսլամն արգելում է մարդկանց կամ կենդանիների պատկերներով ֆիգուրներ ստեղծել, այդ պատճառով էլ շախմատի խաղաքարերը որոշակի տեսք չունեին: Երբ շախմատը տարածվեց Եվրոպայի քրիստոնեական երկրներում, խաղաքարերի տեսքի մեջ առանձնապես փոփոխություններ չեղան:
  18. Հնդկաստանում շախմատը տարածվեց Գուպտայական կայսրության ժամանակահատվածում` տարածվելով պարսկական Սասանիդյան կայսրությունից, իսկ մուսուլմանների` Պարսկակստանը գրավելուց հետո շախմատը տարածվեց նաև Միջին Ասիայում: Այդտեղից էլ այն տարածում գտավ Եվրոպայում և Ռուսաստանում:
  19. Նախկինում ''Թագուհի'' խաղաքարը կարող էր անկյունագծերով ընդամենը մեկ վանդակով տեղաշարժվել: Ավելի ուշ թույլատրվեց երկու վանդակով տեղաշարժվել: Սակայն Իսպանիայում տեղի ունեցած հայտնի ''Ռեկոնկիստա''-յից հետո թագուհի Իզաբելլան կարգադրեց, որ ''Թագուհի'' խաղաքարը խաղատախտակի վրա լինի ամենաուժեղը:
  20. Ճատրակում, որը շախմատի նախնին է, ''Թագուհին'' հանդես է գալիս որպես նախարար, կա'մ վեզիր: Այսօր էլ տարբեր երկրներում ''Թագուհին'' շարունակում է այդպես ընկալվել:

Եվս 20 հետաքրքիր փաստի ծանոթացեք այստեղ ։