chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Անանդի մտքերից

2017-Nov-23
Անանդի մտքերից

***

Կան որոշ բաներ, որ մենք շատ ավելի լավ ենք անում, քան համակարգիչները, բայց քանի որ շախմատը տակտիկական խաղ է, համակարգիչները հաճախ ավելի լավ են գործում, քան մարդիկ։ Ինչ խոսք, այդ անհամաչափությունը միշտ էլ առկա է։ Նույնն է, թե աստղագետին հարցնենք` արդյոք ինքը դեմ կլինի, որ իր ամբողջ գործը կատարի հեռադիտակը։ Նա սովոր է իր գործին, իսկ դա ընդամենը հրաշալի գործիք է, որը կարելի է  օգտագործել։

 

***

Կարծում եմ՝ այսօրվա միջին խաղացողը ավելի ուժեղ է, քան 20 տարի առաջվա միջին խաղացողը։ Այսօր ավելի շատ մարդիկ են խաղում և ավելի շատ մարդիկ ունեն հնարավորություններ։ Շատերն են ցանկանում խորանալ շախմատի մեջ։ Գրոսմայստերի կոչում նվաճողներն ավելի շատ են, քանի որ մակարդակն աճում է։ Խաղացողները բավականին ուժեղ են։  (2012)

 

***

Խաղից առաջ ես փորձում եմ ոչնչի մասին չմտածել, որպեսզի կարողանամ ավելի լավ կենտրոնանալ։ Ես արագ խաղացող անձնավորություն եմ և շատ եմ վստահում ինտուիցիայիս, ուստի խաղաղ միտք ունենալը  խիստ անհրաժեշտ է ինձ։ Իմ ամենօրյա աղոթքներն ինձ օգնում են հասնել այդ  բարձր իմացական աստիճանին։

 

***

Շախմատը նման է լեզվի։ Ուժեղ շախմատիստները վարժ են նրանում։ Տաղանդը կարելի է զարգացնել գիտականորեն, բայց նախ պետք է գտնես ինչի մեջ ես ուժեղ։

 

***

Մեր օրերում եթե գրոսմայստեր չես 14 տարեկանում, ապա կարող ես մոռանալ այդ մասին։

 

***

Ինձ համար շախմատը մասնագիտություն չէ․ այն ապրելաձև է, կիրք։ Մարդիկ կարող են կարծել, որ ես նվաճել եմ բարձրակետը և այլևս պայքարելու կարիք չունեմ։ Ֆինանսապես այն միգուցե ճշմարիտ է, սակայն ինչքան շախմատը կա, ես անընդհատ սովորում եմ։

 

***

Երբ երեխա ժամանակ սկսեցի շախմատով զբաղվել, կարծում էի, որ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն։ Երբ երեխա ես, գաղափար չունես, թե ինչ է դա նշանակում, ընդամենը երևակայում  ես։ Դժվար է պատկերացնել, որ ես սպասեցի այդքան տարիներ և դա տեղի ունեցավ իմ կարիերայի ուշ շրջանում։