chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի ուղեգիր

2017-Sep-09
Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի ուղեգիր

Ինչպես գիտեք, աշխարհի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի ուղեգիր ստանալու համար Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը պետք է խաղային թայ-բրեյք։

25 րոպեանոց 2 պարտիայում Սևյանը խաղաց մեկ ոչ ոքի և կրեց մեկ պարտություն՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Իսկ Արոնյանն ու Յիֆանը 2 պարտիայում էլ կիսեցին միավորը՝ ստիպված լինելով շարունակել պայքարը 10-րոպեանոց խաղերում, որտեղ էլ Լևոնը տարավ 2 հաղթանակ։ Այսպիսով՝ առավելության հասնելով 3։1 հաշվով՝ նա նվաճեց աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակչի ուղեգիր։

Վերջինի մեկնարկը կտրվի Երևանի ժամանալով 15։00-ին։ 3-րդ շրջանում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Մատլակովը:

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում