chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները սեպտեմբերի 1-ի դրությամբ․ Լևոն Արոնյանը 4-րդն է

2017-Sep-01
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակները սեպտեմբերի 1-ի դրությամբ․ Լևոն Արոնյանը 4-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները սեպտեմբերի 1-ի դրությամբ։ Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Լևոն Արոնյանը վերջին հաղթանակներից հետո բարձրացել է 4-րդ հորիզոնական։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

 

 

 

  1. Մագնուս Կարլսեն – 2827
  2. Մաքսիմ Վաշիե-Լագրավ  – 2804
  3. Վլադիմիր Կրամնիկ – 2803
  4. Լևոն Արոնյան – 2802
  5. Ֆաբիանո Կարուանա- 2799
  6. Շահրիյար Մամեդյարով– 2797
  7. Վիշվանաթան Անանդ- 2794
  8. Ուեսլի Սո – 2792
  9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2788
  10. Հիկարու Նակամուրա- 2781 

Լավագույն 100 շախմատիստի ցուցակում կան նաև Սերգեյ Մովսեսյանը (2671)՝ 72-րդ հորիզոնականում,  Վլադիմիր Հակոբյանը   (2667)` 79-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2652)` 100-րդ:

Կանանց լավագույն 10-յակն այսպիսին է՝

  1. Հոու Յիֆան – 2666
  2. Աննա Մուզիչուկ – 2576
  3. Ցզյու Վենցզյուն – 2574
  4. Համփի Կոներու – 2557
  5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2552
  6. Մարիա Մուզիչուկ – 2544
  7. Վիկտորիա Չմիլիտե – 2542
  8. Կատերինա Լահնո- 2541
  9. Լեյ Տինժի– 2534
  10. Հարիկա Դրոնավալի  – 2528

Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2415) գտնվում է 51-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2401)` 56-րդ:

Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748)։ Մեր հայրենակից ամերիկահայ Սամուել Սևյանը (2610) 7-րդ հորիզոնականում է։ Հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը (2570)  գտնվում է 17-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը (2559)՝ 26-րդ, Տիգրան Հարությունյանը (2520)` 51-րդ, Հարություն Բարսեղյանը (2474)` 95-րդ, Արամ Հակոբյանը (2472)` 96-րդ: