chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

«Ֆելդբախեր» կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

2017-Sep-11
«Ֆելդբախեր» կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում Գևորգ Հարությունյանը զբաղեցրեց 2-րդ տեղը

Ավստրիայի Իննսբուրկ քաղաքում տեղի է ունեցել կայծակնային շախմատի «Ֆելդբախեր» միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։ Խաղացվել է 13 տուր, որի արդյունքում Գևորգն ու Հունգարիայի ներկայացուցիչ Իսակ Գուլան վաստակել են 10․5 միավոր։ Վերջինս լրացուցիչ միավորներով առավել է եղել և նվաճել 1-ին տեղը, իսկ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Մրցաշարին մասնակցել է 63 շախմատիստ։