chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մարիա Գևորգյանը "Իկարոս" միջազգային մրցաշարում կանանց մեջ զբաղեցրեց առաջին տեղը

2017-Jul-17
Մարիա Գևորգյանը "Իկարոս" միջազգային մրցաշարում կանանց մեջ զբաղեցրեց առաջին տեղը

Հուլիսի 9-16-ը Հունաստանում տեղի ունեցավ "Իկարոս" միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն 40-րդ անգամ։ Մասնակցում էր 101 շախմատիստ։ Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը։

"Իկարոս" մրցաշարում խաղացվեց 9 տուր, որի արդյունքում 7․5 միավորով հաղթող դարձավ Ալեքսանդր Բորտնյուկը։ 7 Միավորով 2-3-րդ տեղերը զբաղեցրեցին Վիտալի Բերնադսկին և Ալեքսանդր Խարիտոնովը։ Մարիա Գևորգյանն իր ակտիվում գրանցեց 6 միավոր՝ կիսելով 11-17-րդ տեղերը։ Սակայն այդ միավորն ամենբարձրն էր կին մասնակիցների մեջ, ինչի շնորհիվ նա զբաղեցրեց առաջին տեղը կանաց մեջ։ 

Շնորհավորում ենք։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր