chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարեն Գրիգորյանը մասնակցում է Պենանգ Օփենին և ընթանում առաջատարների խմբում

2017-Dec-05
Կարեն Գրիգորյանը մասնակցում է  Պենանգ Օփենին և ընթանում  առաջատարների խմբում

Դեկտեմբերի 4-ին Մալազիայում մեկնարկել է Պենանգ Օփենը, որին մասնակցում է 130 շախմատիստ, որոնց թվում 7 գրոսմայստեր և 18 միջազգային վարպետ: Մասնակիցների թվում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով իր վարկանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

 Պենանգ Օփենում արդեն կայացել է 2 տուր, որոնք ավարտվել են Կարենի հաղթանակով։ Նա այժմ 2 միավորով կիսում է 1-21-րդ տեղերը։ Այսօր նրա մրցակիցը միջազգային վարպետ Էմանուել Սենադորն է։

Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր