chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լասկերի մտորումները շախմատի մասին

2017-Sep-25
Լասկերի մտորումները շախմատի մասին
Լասկերն ասում էր. " Շախմատում կան և՜ գիտության, և՜ արվեստի էլեմենտներ, սակայն երկուսն էլ ենթարկվում են հիմնականին՝ պայքարին":
 
Լասկերը քաջալերում էր շախմատիստներին որոշիչ լինել իրենց պայքարում։ Նա ասում էր. " 10 պարտիայից ես կարողացա հաջողություն ունենալ 8-9-ում, որոնք իշխանությունը պարտված էր հայտարարել, բայց ես ինքս դրանք անհուսալի չէի համարում, նույնիսկ ամենածայրահեղ պահերին։ Շախմատը պայքար է մարդկանց միջև, այլ ոչ թե ֆիգուրների, և ամեն սխալ պարտիայի բաղադրիչ մասն է համարվում՝ շախմատային քայլերի նման":
 
Լասկերը շախմատը դիտարկում էր որպես դաստիարակության հուսալի միջոց։ Նա ասում էր. " Շախմատի ուսուցանումը պետք է դաստիարակի ինքնուրույն մտածելու կարողությունը։ Նա, ով ցանկանում է իր մեջ դաստիարակել ինքնուրույն մտածելու կարողությունը շախմատում, պետք է խուսափի ամեն անկենդան և հորինված թեորիաներից, որոնք հիմնվում են քիչ օրինակների և բազմաթիվ ենթադրությունների վրա։ Պետք է խուսափել մի քանի սովորություններից, ինչպիսիք են վտանգից խուսափումը, ավելի թույլ հակառակորդի հետ խաղալը և սեփական սխալները չընդունելու ցանկությունը":