chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել London Chess Classic-ի ՖԻԴԵ ՕՓԵՆ-ը

2017-Dec-05
Հրանտ Մելքումյանը շարունակում է գլխավորել  London Chess Classic-ի ՖԻԴԵ ՕՓԵՆ-ը

 London Chess Classic-ի ՖԻԴԵ ՕՓԵՆում երեկ տեղի ունեցավ նաև 4-րդ տուրը։ Հրանտ Մելքումյանը տարավ իր 4-րդ անընդմեջ հաղթանակը և այժմ Հնդկաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ միասին կիսում է 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով, սակայն, նա առաջինն է։ Գաբրիել Սարգսյանը խաղաց իր 2-րդ ոչ ոքին։ Նա իր ակտիվում ունի 3 միավոր, որով գտնվում է 16-րդ տեղում։

 ՖԻԴԵ ՕՓԵՆում այսօր տեղի են ունենալու 5-րդ տուրի խաղերը։ Հրանտի մրցակիցը առաջատարներից Սարին Նիհալն է, իսկ Գաբրիել Սարգսյանինը՝ Տորբժորն Հանսենը։

Մրցող զույգերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։