chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մարկ Թայմանով՝ գրոսմայստեր դաշնակահար

2019-May-24
Մարկ Թայմանով՝ գրոսմայստեր դաշնակահար

Մարկ Եվգենևիչ Թայմանովը ծնվել է 1926 թվականի փետրվարի 7-ին Ուկրաինայում։ Թայմանովը դաշնակահար է, ռուսական ու սովետական շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ՍՍՀՄ չեմպիոն, Լենինգրադի հնգակի չեմպիոն։

  Թայմանվը ծնվել է Խարկով քաղաքում, որտեղ սովորում էին իր ծնողները (հայրը՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, մայրը՝ կոնսերվատորիայում)։ Շուտով ընտանիքը տեղափոխվեց Լենինգրադ, և հենց այս քաղաքի հետ է կապված շախմատիստի ու երաժիշտի ողջ կյանքը։ Երաժշտական առաջին դասերը նա ստացել է մորից։

  1936 թվականին <<Բեթհովենի համերգ>> ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի՝ ջութակահար տղայի դերը։ Այնուհետև նրան հրավիրում են Լենինգրադի պիոներ պալատի հանդիսավոր բացմանը, որտեղ նրան հնարավորություն են տալիս ընտրելու իր ցանկալի խմբակը․ Մարկն ընտրում է շախմատը,  բայց չի դադարում զբաղվել երաժշտությամբ։

  Թայմանովը, իր ապագա կնոջ՝ Լյուբով Բրուկի հետ  սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1943 թվականի մարտին նրանք Տաշքենդում մասնակցում են կոնսերվատորիայի 80 ամյակի շրջանակներում երիտասարդ երաժիշտների մրցույթի։ Լինելով արդեն հայտնի գրոսմայստեր՝ Թայմանովը շարունակել է համերգային գործունեությունն ու որպես դուետ հանդես եկել իր կնոջ և ձայնագրել բազմաթիվ ձայնապնակներ։

  Թայմանովը 14 անգամ խաղացել է Լենինգրադի առաջնություններում (1945-1998), 5 անգամ դարձել է չեմպիոն։ ՍՍՀՄ առաջնություններում խաղացել է 23 անգամ, 1956 թվականին դարձել է չեմպիոն։

  1946-1956 թվականներին նա աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստների ցանկում էր։ 1952 թվականին նա պարտվեց Միխայիլ Բոտվիննիկին, մինչդեռ 1956 թվականին պարտության մատնեց Յուրի Ավերբախին և Բորիս Սպասկիին։ Հայտնի է Թայմանովի 6-0 հաշվով պարտությունը՝ կրած Բոբբի Ֆիշերից 1971 թվականի Աշխարհի առաջնության հավակնորդների խաղում։ Համենայն դեպս, շատ քիչ շախմատիստների է հաջողվել պարտության մատնել աշխարհի 6 չեմպիոններին (Բոտվիննիկ, Վասիլի Սմիսլով, Միխայիլ Տալ, Տիգրան Պետրոսյան, Սպասկի և Անատոլի Կարպով), ինչպես Թայմանովին։

  Թայմանովը նաև հայտնի շախմատային տեսաբան է և բազմաթիվ գրքերի հեղինակ։ Մեծ է նրա ներդրումը դեբյուտների մեջ, հատկապես՝ Սիցիլիական և Նիմցովիչի պաշտպանություններում։ Նա զբաղվել է շախմատային լրագրությամբ։

  2014 թվականի մայիսի 23-ին Սանկտ-Պետերբուրգում բացվել է Թայմանովի շախմատի դպրոցը։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր