chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սերգեյ Մովսեսյանը 3-րդ անգամ դարձել է հեղինակավոր Pardubice Open միջազգային փառատոնի հաղթողը

2018-Aug-07
Սերգեյ Մովսեսյանը 3-րդ անգամ դարձել է հեղինակավոր Pardubice Open միջազգային  փառատոնի հաղթողը

Հուլիսի 20-28-ը Չեխիայում տեղի ունեցավ հեղինակավոր Pardubice Open միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում տեղի ունեցավ 4 մրցաշար։ Մասնակիցների ընդհանուր թիվը 1053 էր՝ 46 երկրից։ A մրցաշարում հանդես էր գալիս մեր առաջատար շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը, ով 7․5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Նա այս տիտղոսին արժանանում է արդեն 3-րդ անգամ։

Pardubice Open-ի արծաթե և բրոնզե մեդալներին 7 միավորով արժանացան Լեհաստանի և Գերմանիայի ներկայացուցիչները։

Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Շնորհավորում ենք Սերգեյին հաղթանակի կապակցությամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր