chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկում է Տալի 11-րդ ամենամյա հուշամրցաշարը

2018-Mar-02
 Մեկնարկում է Տալի 11-րդ ամենամյա հուշամրցաշարը

Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2008-ին և նվիրված էր շախմատիստի յոթանասունամյակին։ Ամենամյա մրցաշարում Լևոն Արոնյանը հանդիսանում է եռակի չեմպիոն։

Երեկ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի <<շախմատը թանգարաններում>> ծրագրի շրջանակներում Մոսկվայի Իմպրեսիոնիզմի թանգարանում տեղի ունեցավ 11-րդ հուշամրցաշարի բացման արարողությունը։ 

Մասնակիցների կազմն ուժեղ է․ արագ շախմատի մրցաշարին մասնակցում են տասը գրոսմայստեր՝  Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը, նախընտրական մրցաշարի հաղթող Դանիել Դուբովը, հավակնորդների մրցաշարի չորս մասնակից՝  Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Շահրիյար Մամեդյարովը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Տալի նախորդ հուշամրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և Ռուսաստանի չեմպիոն Պյոտր Սվիդլերը։ 

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 150000 ԱՄՆ դոլար։

Խաղալու են երկու ձևաչափով․ արագ շախմատ՝ յուրաքանչյուրին 25 րոպե, 10 վայրկյան ավելացումով և բլից շախմատ՝ 5 րոպե՝ 3 վայրկյան ավելացումով։ Արագ շախմատի մրցաշարն անցկացվելու է մարտի 2-4-ը Ռուս իմպրեսիոնիզմի թանգարանում, շրջանաձև համակարգով, օրական 3 տուր։ Առաջին տեղում հավասար միավորների դեպքում կանցկացվի թայ-բրեյք 5+3 ժամակարգով, որից հետո ոչ-ոքիի դեպքում ևս մեկ պարտիա՝ 5 րոպե սպիտակներին, 4 րոպե՝ սևերին՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլին 3 վայրկյան ավելացումով։

Մարտի 5-ին Մոսկվայի Կենտրոնական շախմատի տանը կանցկացվի բլից մրցաշար՝ 13 տուր, արդյունքները կամփոփվեն և տեղի կունենա փակման արարողությունը։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր