chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մտորում է աշխարհի 9-րդ չեմպիոնը․ Տիգրան Պետրոսյանի մտքերը

2017-Jun-22
Մտորում է  աշխարհի 9-րդ չեմպիոնը․ Տիգրան Պետրոսյանի մտքերը

Երբեմն մեկ նախադասությունը կարող է փոխել պլաններդ, գուցե աշխարհայացքդ: Կարող է երկար մտածելու առիթ տա ու նոր մտքերի աղբյուր դառնա։ 

Այսօր մեկ տեղում ենք հավաքել մեր մեծն Տիգրան Պետրոսյանի մտքերը, որոնք, կարծում եմ, յուրաքնաչյուր շախմատիստի և շախմատասերի համար կլինեն հետաքրքիր և, գուցե, ոգևորիչ։

''Շախմատը արվեստի, գիտության և սպորտի միաձուլումն է: Այն կարող է քեզ բազում երջանիկ պահեր պարգևել, ինչպես օրինակ լավ գիրքը կամ երաժշտությունը: Սկզբում պետք է լավ շախմատ խաղալ սովորել, այնուհետև վայելել դրա բերկրանքը'' ։
''Պետք է խուսափել անհարկի ոգևորվածությունից''։
''Ոմանք կարծում են, որ խաղալիս չափազանց զգոն եմ լինում, բայց ես դրան այդքան էլ համաձայն չեմ: Ես պարզապես փորձում եմ կախված չլինել բախտի գործոնից: Այն մարդիկ, ովքեր հույսը դնում են բախտի վրա, ավելի լավ է թղթախաղով զբաղվեն կամ էլ բախտը փորձեն խաղատներում''։
''Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ իմ խաղը պետք է ավելի հետաքրքիր դարձնեմ: Կարող եմ ավելի հետաքրքիր խաղ ցուցադրել, բայց գուցե այդ ժամանակ պարտվեմ''։
''Շատերն են հարցնում, թե որն է իմ ամենասիրելի խաղաքարը: Ինձ համար նշանակություն չունի։ Սիրում եմ այն խաղաքարերը, որոնք դիմանում են մինչև վերջ '':
''Հասկանում եմ, որ լավ մարզավիճակում չեմ այն ժամանակ , երբ մտածելիս լավագույն տարբերակը չի գալիս մտքիս'':
«Ընդհանրապես կարծում եմ, որ շախմատում ամեն ինչ կախված է տակտիկայից: Եթե ոմանք խաղի ստրատեգիան նմանեցնում են մարմարե սյունի, ապա տակտիկան այն քանդակն է, որի վրա քանդակագործը երկար ժամանակ աշխատում է և արվեստի գլուխգործոց ստեղծում»:
«Ճիշտ է այն կարծիքը, որ շախմատիստը խաղում է այն խաղաոճով, որն ավելի մոտ է իր էությանը: Ես բնավորությամբ շատ զգույշ եմ և տանել չեմ կարողանում այն իրավիճակները, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում»:
«Իմ կարերայի լավագույն շախմատը խաղացել եմ 1958 -1963 թվականների ընթացքում: Դրանք այն տարիներն էին, երբ պայքարում էի շախմատի թագի համար: Ես ոգեշնչվում էի նպատակիս հասնելու պայքարից, բայց երբ հասնում ես նպատակներիդ, առաջ շարժվելու ձգտումդ փոքր-ինչ նվազում է: Ինչքան մեծանում ես, այնքան այդ ցանկությունները քչանում են»:
«Այո՛, ես ավելի շատ նախընտրում եմ պաշտպանվել, քան հարձակվել: Բայց ո՞վ է ասել, որ պաշտպանվելն ավելի քիչ ռիսկային և վտանգավոր է, քան հարձակվելը»:
«Ցանկացած դիրքում անսահման տարբերակների հնարավորություն կա: Ցանկացած նոր քայլ ստեղծում է բոլորովին նոր տարբերակ»:

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր