chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Աերոֆլոտ Օփենի վերջին տուրը վճռորոշ կլինի

2018-Feb-27
Աերոֆլոտ Օփենի վերջին տուրը վճռորոշ կլինի

 Մոսկվայում ավարտին է մոտենում Աերոֆլոտ Օփենը։ Փետրվարի 28-ին կայանալիք 9-րդ տուրից առաջ մերոնք գրանցել են փայլուն արդյունքներ։ Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը 8 հնարավորից 5․5-ական միավորով կիսում են 2-10-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով Տիգրան Պետրոսյանը 2-րդն է, իսկ Գաբրել Սարգսյանը՝ 7-րդը։ Վերջին տուրում Սարգսյանի մրցակիցն է մրցաշարի միանձնյա առաջատար, ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Կովալևը։ 

Մեր մյուս մասնակիցներից Արամ Հակոբյանն իր ակտիվում ունի 4․5, Մանուել Պետրոսյանը՝ 4, Արման Միքայելյանը՝ 3․5, Հայկ Մարտիրոսյանը՝ 3, և Շանթ Սարգսյանը՝ 2․5 միավոր։ 

B խմբում հանդես եկող Տիգրան Քոթանջյանը 6․5 միավորով կիսում է 1-3-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով նա երրորդն է։

Հաջողություն մաղթենք մեր առաջատարներին և սպասենք վերջին տուրի արդյունքներին։

Մրցաշարի արդյունքներ

A խմբի պարտիաներ

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր