chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մերոնք կմասնակցեն ամենամյա Աերոֆլոտ Օփեն մրցաշարին

2018-Feb-08
Մերոնք կմասնակցեն ամենամյա Աերոֆլոտ Օփեն մրցաշարին

Փետրվարի 19-ին Մոսկվայում մեկնարկում է ամենամյա Աերոֆլոտ Օփեն միջազգային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի 3 մրցաշար՝ A, B և C․

A մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները, B-ում՝ 2299-2550, իսկ C-ում՝  2300 վարկանիշ ունեցող շախմատիստները։

Այս պահի տվյալներով A խմբի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը:

B մրցաշարում հանդես կգան Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը, իսկ C-ին գրանցվել է դեռ միայն Մարկ Բասենցյանը։

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր