chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մերոնք Մոսկվայում մասնակցում են ամենամյա Աերոֆլոտ Օփենին

2018-Feb-21
Մերոնք Մոսկվայում մասնակցում են ամենամյա Աերոֆլոտ Օփենին

Փետրվարի 20-ին Մոսկվայի "Կոսմոս" հյուրանոցում մեկնարկեց ամենամյա Աերոֆլոտ Օփեն մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 16 շախմատիստ՝ A, B, C խմբերում։ A խմբում հանդես եկող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն առաջին տուրում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի հակառակորդի՝ Մամեդովի նկատմամբ։ 

Այսօր կայացած երկրորդ տուրից հետո 2 հնարավորից 2 միավոր են վաստակել A խմբից՝ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն, ով մրցաշարի առաջատարների թվում է, B խմբում հանդես եկող գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ու C խմբում հանդես եկող Արթուր Ղարագյոզյանը։ 

Գրոսմայստեր Արման Միքայելյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանն ու C խմբում հանդես եկող Մարկ Բասենցյանը 2 հնարավորից վաստակել են 1․5-ական միավոր։

Աերոֆլոտ օփենում հանդես եկող մեր մյուս մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու նաև արագ շախմատի մրցաշար։ Հաջողություն մաղթենք մեր տղաներին և նրանց խաղերին ուղիղ հեռարձակմամբ հետևենք այստեղ։

Պաշտոնական կայք

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր