chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար․ 3-րդ տուր

2018-Jan-12
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար․ 3-րդ տուր

Տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի խաղերը։ Միակ հաղթանակն ունեցավ Արտաշես Մինասյանը, ով առավելության հասավ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ։ Մյուս բոլոր զույգերը՝ Կլեմենտի Սիչով-Փարհամ Մաղսուդլու, Արամ Հակոբյան – Արման Միքայելյան, Վոլոդիմիր Վետոշկո – Լուկաշ Յարմուլա և Նիկիտա Մորոզով​ – Վադիմ Մոիսեենկո, պայքարն ավարտեցին ոչ ոքի։

Արդյունքում մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն: Արամ Հակոբյանը, Կլեմենտի Սիչովն ու Լուկաշ Յարմուլան նրանից ետ են մնում կես միավորով։ Մեր մուս ներկայացուցիչներից Արտաշես Մինասյանը վաստակել է 1, իսկ Հովիկ Հայրապետյանը և Արման Միքայելյանը՝ կեսական միավոր:

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում այսօր տեղի են ունենալու 4-րդ տուրի խաղերը։ Զույգերն այսպիսին են՝

Վադիմ Մոիսեենկո – Լուկաշ Յարմուլա
Փարհամ Մաղսուդլու –Արամ Հակոբյան
Արման Միքայելյան – Արտաշես Մինասյան
Հովիկ Հայրապետյան – Վոլոդիմիր Վետոշկո
Նիկիտա Մորոզով​ – Կլեմենտի Սիչով 

Ուղիղ միացում

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր