chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված բլիցի մրցաշարում հաղթեց Արման Փաշիկյանը

2017-Nov-23
Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված բլիցի մրցաշարում հաղթեց Արման Փաշիկյանը

Երեկ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում "Ծաղկաձոր Օփենին" ընդառաջ տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված բլիցի մրցաշար, որին մասնակցեց 200 շախմատիստ։ Կայացած 11 տուրի արդյունքում 4 մասնակից՝ Արման Փաշիկյանը, Սերգեյ Ժիգալկոն, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Ռինատ Ջումաբաևը վաստակեցին 9 միավոր, լրացուցիչ միավորներով, սակայն, 1-ին տեղը զբաղեցրեց Արման Փաշիկյանը, 2-րդը դարձավ Ժիգալկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ռոբերտ Հովհաննիսյանը։

Ամբողջական արդյունքերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսօր՝ 15։00-ին, մեկնարկում է "Ծաղկաձոր Օփեն"-ը, որի խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

 

 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր