chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ինչու՞ է հավանական, որ Հայաստանում նոր սերունդը կգերազանցի չինացիներին

2019-May-24
Ինչու՞ է  հավանական, որ Հայաստանում նոր սերունդը կգերազանցի չինացիներին

Արտասահմանյան հայտնի պարբերականներից մեկը հետաքրքրաշարժ հոդված է հրապարակել, որտեղ հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում շախմատը հանրակրթական դպրոցներում` որպես առարկա անցնելուն: Նյութում հեղինակները հետաքրքիր համեմատականներ են անցկացնում Հայաստանի և Չինաստանի երեխաների միջև` նշելով, որ հայ երեխաներն ավելի մեծ պոտենցիալ ունեն ապագայում լավ մասնագետներ դառնալու համար, քան չինացիները, որոնք թվով ամենաշատն են ամբողջ աշխարհում: Ինչպես նշում են հոդվածագիրները, այս դեպքում քանակը որակ չի ապահովում:


-Կարծում եմ, որ չինացի երեխաներին պակասում է ինտելեկտը: Չինաստանում մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում տնտեսությանը, արդյունաբերությանը: Կրթությունը կարծես թե մղվում է երկրորդ պլան: Մարդկանց թույլատրվում է ընդամենը մեկ երեխա ունենալ, ինչը բնականաբար ազդում է բարձր ինտելեկտ ունեցող երեխաների լույս աշխարհ գալու վրա: Օրինակ Հայստանում, որը միակ պետությունն է ամբողջ աշխարհում, որտեղ շախմատը ներառված է հանրակրթական դպրոցների ուսուցման պարտադիր ծրագրում: Այնտեղ երեխաները շաբաթական 2 ժամ շախմատ են խաղում: Այս ծրագրի նպատակն է երեխաների շրջանում զարգացնել տրամաբանությունը և վարժեցնել միտքը, սովորեցնել արագ և ճիշտ կողմնորոշվել: Շախմատը միանշանակ կնպաստի ավելի խելացի սերունդ դաստիարակելու գործին,- նշել է հայտնի հոգեբան Ջոֆրի Միլերը:


Հայաստանում շախմատի մասսայականացման մասին Ալ-Ջազիրայի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է.
- Շախմատ խաղալով` կարելի է բազմաթիվ ունակություններ ձեռք բերել` պատասխանատվություն, արագ մտածելու կարողություն, համբերատարություն, հաշվենկատություն և այլն: Փորձում ենք մեր ապագա սերնդին կրթել հենց այսպիսի հատկանիշներով:
Հոդվածի վերջում հեղինակները համոզված են, որ շախմատը բարելավում է մարդու ինտելեկտը` IQ-ն: Եվ եթե չինացիները իրենց երեխաներին փորձում են կրթել` տեխնոլոգիական վերջին նվաճումները կիրառելով, ապա Հայատանում կիրառում են մարդկությանը վաղուց հայտնի խաղը` շախմատը: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր