chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հայկական արծիվները PRO Chess League-ի Արևելյան ենթախմբի հաղթող

2018-Mar-24
Հայկական արծիվները  PRO Chess League-ի Արևելյան ենթախմբի հաղթող

Համաշխարհային chess.com կայքի նախաձեռնությամբ համացանցի միջոցով իրականացվող PRO Chess լիգայում մեր Armenian eagles թիմը դարձավ Արևելյան ենթախմբի եզրափակչի հաղթող։ Այն տեղի ունեցավ մարտի 21-ին։ Մեր թիմի կազմում էին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Գրիգորյանն ու Արտակ Մանուկյանը։ Եզրափակչում մեր թիմը հաշիվը կիսեց հնդկական Mumbai Movers-ի հետ, որի կազմում նախորդ փուլերում խաղում էր նաև աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը։ Շրջանային փուլի հաղթողը լինելու շնորհիվ մեր թիմը եզրափակչի հաղթող ճանաչվեց։

Հաջորդ փուլում մեր մրցակից թիմերն են․

Խաղաղօվկիանոսյան ենթախմբից՝  Chengdu Pandas

Կենտրոնական ենթախմբից՝ Ljubljana turtles

Ատլանտյան ենթախմբից՝ Saint Luis

Եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 7-ին և 8-ին՝ Սան Ֆրանցիսկոյում։

Լուսանկարը՝ Գոռ Վարդանյանի ֆբ էջից

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր