chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հայկական արծիվները PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողն են

2018-Apr-09
Հայկական արծիվները  PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողն են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեր Հայկական արծիվներ թիմը, որի կազմում էին Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արտակ Մանուկյանը, դարձել էր համաշխարհային chess.com կայքի նախաձեռնությամբ համացանցի միջոցով իրականացվող PRO Chess լիգայի Արևելյան ենթախմբի եզրափակչի հաղթող և հնարավորություն ձեռք բերել մասնակցելու եզրափակչին Սան Ֆրանցիսկոյում։ 

Վերջինիս մասնակցել է 4 թիմ՝ 

  1. Չենգդու Պանդաներ /խաղաղօվկիանոսյան ենթամաս/
  2. Սենթ Լուիսի Arch bishops /ատլանտյան ենթամաս/
  3. Լյուբլյանայի կրիաները /կենտրոնական ենթամաս/
  4. Հայկական արծիվներ / արևելյան ենթամաս

Առաջին փուլում մերոնք 8․5-7․5 հաշվով հաղթեցին Սենթ Լուիսի Arch bishops թիմին և Չենգդու Պանդաների հետ, ովքեր առավելության հասան Լյուբլյանայի կրիաները թիմի նկատմամբ, հնարավորություն ստացան պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։

Մեր արծիվները վստահ պայքարում հաղթեցին նաև պանդաներին և դարձան PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթողը, ինչի առիթով chess.am-ի թիմը միանում է հազարավոր շնորհավորանքներին և մաղթում նորանոր բարձունքների նվաճում։

Խաղերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր