chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Norway Chess Classic. 6-րդ տուրից հետո Արոնյանը կիսում է 2-5-րդ տեղերը

2018-Jun-04
Norway Chess Classic. 6-րդ տուրից հետո Արոնյանը կիսում է 2-5-րդ տեղերը

Norway Chess Classic-ում տեղի ունեցան նաև 5-րդ և 6-րդ տուրի խաղերը։ Լևոն Արոնյանը 2 խաղն էլ ավարտեց հաշտությամբ՝ Վաշիե-Լագրավի և Կարուանանյի հետ։ Այս պահին նա 3 միավորով Սոյի, Անանդի և Նակամուրայի հետ կիսում է 2-5-րդ տեղերը։ Առաջին տեղում շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը։ Նա վերջիններիցս առավել է 0․5 միավորով։

Լիրեն Դինգը, ինչպես նշել էինք, վիրահատվել էր։ Նա չկարողացավ վերադառնալ խաղերին և դուրս մնաց հետագա պայքարից։

Այսօր Norway Chess Classic-ում հանգստյան օր է։ Վաղը՝ հունիսի 5-ին, Երևանի ժամանակով 18։30-ին կմեկնարկի 7-րդ տուրը, որի զույգերն այսպիսին են՝

  1. Կարյակին-Արոնյան
  2. Մամեդյարով-Սո
  3. Կարուանա-Նակամուրա
  4. Վաշիե-Լագրավ-Անանդ

Ուղիղ միացում

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր