chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արոնյանը դժվար պայքարում նվաճեց աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիր

2017-Sep-11
Արոնյանը դժվար պայքարում նվաճեց աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիր

Րոպեներ առաջ ավարտվեց Արոնյան-Մատլակով պայքարը։ Միակ զույգը, ով խաղաց նաև 5 րոպեանոց 2 բլից պարտիա։ Նրանց պայքարը հիմնական պարտիաներից հետո ավարտվեց 1-1։ 25 րոպեանոց 2 պարտիայում գրանցվեց 2 ոչ ոքի, 10 րոպեանոցում կրկին 1-1 և վերջապես 5 րոպեանոց 2 բլիցում Լևոն Արոնյանը տարավ 2 հաղթանակ՝ նվաճելով 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։

Աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչում վաղը կմրցեն Բու Սյանչժին, Սոն, Սվիդլերը, Իվանչուկը, Ֆեդոսեևը, Դուբովը, Վան Հաոն, Ռոդշտեյնը, Նայերը, Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Ջոբավան, Ռապորտը, Գիրին, Գրիշչուկն ու Արոնյանը։ Թայ-բրեյքից հետո մրցաշարից դուրս են մնացել Կարուանան, Նեպոմնյաշչին, Լի Չաոն և Մատլակովը։

Վաղը կսկսվեն 4-րդ շրջանի խաղերը։ Միացեք 15։00-ին հղումով՝

Ուղիղ միացում 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր