chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արոնյանը հաղթեց Դուբովին և նվաճեց 1/4-րդ եզրափակչի ուղեգիր

2017-Sep-13
Արոնյանը հաղթեց Դուբովին և նվաճեց 1/4-րդ եզրափակչի ուղեգիր

Քիչ առաջ ավարտվեց Արոնյան-Դուբով պայքարը, որը տևեց 5 ժամ։ Նրանք արեցին 97 քայլ։ Լևոնը դժվար պայքարում հասավ հաղթանակի և քանի որ 1-ին պարտիան ավարտվել էր ոչ ոքի, 1․5։0․5 հաշվով հենց Արոնյանը նվաճեց 1/4-րդ եզրափակչի ուղեգիր։

Հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլ անցան նաև Լիրեն Դինգն ու Վասիլի Իվանչուկը։ Վերջինս խաղից դուրս հանեց Անիշ Գիրիին։

Վաղը Արոնյանը կհանգստանա։ Իսկ ամսի 15-ին նա կմրցի Իվանչուկի հետ։ 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր