chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

2017-Oct-20
Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում

ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:

Աշոտ Նադանյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, շախմատային տեսաբան, ով մեծ ներդրում է ունեցել դեբյուտային տեսության մեջ։ Գլունֆելդի պաշտպանությունում նրա անունով է կոչված զարգացման համակարգը։ Նադանյանին է նվիրված Տիբոր Կարիոյի "Հանճարը ետին պլանում" գրքի 6-րդ գլուխը։

Որոշում է կայացվել նաև Արարատ Սանթրյանին շնորհել  ՖԻԴԵ-ի մարզչի կոչում:

Սրտանց շնորհավորում ենք։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր