chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մասնակցում են «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարին

2017-May-19
Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մասնակցում են «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարին

Մայիսի 17-ին Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել են «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։ Այս մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի խաղարկության առաջին փուլը: 2-րդ փուլը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում, իսկ 3-րդ՝ Կիրիշի քաղաքում 2018 թվականի մայիս ամսին:

«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը։ Վերջինս խաղացված 2 տուրում տարել է մեկ հաղթանակ և խաղացել մեկ ոչ ոքի, իսկ Շանթ Սարգսյանը 2 պարտիան էլ ավարտել է խաղաղությամբ։ 

Մրցաշարի առաջատարը Կիրիլ Շուբինն է՝ 2 միավորով։