chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարլսենը դուրս մնաց Աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչից, իսկ Արոնյանն ուղեգրի համար կխաղա թայ-բրեյք․

2017-Sep-11
Կարլսենը դուրս մնաց Աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչից, իսկ Արոնյանն ուղեգրի համար կխաղա թայ-բրեյք․

Հանգստյան օրերին աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան 1/16-րդ եզրափակչի պարտիաները։ Առաջին խաղում Լևոն Արոնյանն առավելության հասավ Մաքսիմ Մալտակովի նկատմամբ, իսկ 2-րդում՝ պարտվեց։ Դա նշանակում է, որ այսօր նրանք կխաղան թայ-բրեյք՝ 1/8-րդ եզրափակչում իրենց տեղն ունենալու համար։

Իսկ ահա մրցաշարի ֆավորիտներից Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։ Աշխարհի գործող չեմպիոնից ուժեղ գտնվեց Բու Սյանչժին, Կրամնիկից՝ Իվանչուկը, Նակամուրայից՝ Ֆեդոսեևը։

Հիմնական պարտիաներից հետո աշխարհի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ են դուրս եկել Բու Սյանչժին, Սոն, Սվիդլերը, Իվանչուկը, Ֆեդոսեևը, Դուբովը, Վան Հաոն, Ռոդշտեյնը։

Այսօրվա թայ-բրեյքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր