chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մերոնք մասնակցում են «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարին

2018-May-16
Մերոնք մասնակցում են «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարին

Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը:

Երեկ կայացած առաջին տուրում Արամ Հակոբյանը, ով 2-րդ դասակարգված շախմատիստն է, մրցում էր 1-ին դասակարգված մասնակցի՝ Կիրիլ Շևչենկոյի հետ։ Նրանց լարված պայքարը 94-րդ քայլին ավարտվեց ոչ ոքի։ Շանթ Սարգսյանը կիսեց միավորը Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային:

Վերջինիս հետ այսօր ուժերը կչափի Շանթ Սագսյանը, Մամիկոն Ղարիբյանը կմրցի Վոլոդար Մուրզինի հետ, իսկ Արամ Հակոբյանը՝ Սերգեյ Լոբանովի։

"Աշխարհի պատանի աստղեր" մրցաշարի արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթնալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր