chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց "Աերոֆլոտ Օփեն"-ը․ մերոնք չնչին միավորներով զրկվեցին մեդալներից

2018-Mar-01
Ավարտվեց "Աերոֆլոտ Օփեն"-ը․ մերոնք չնչին միավորներով զրկվեցին մեդալներից

Երեկ տեղի ունեցավ Աերոֆլոտ Օփենի վերջին և որոշիչ տուրը։ 3 խմբում էլ մեր մասնակիցները պայքարում էին մեդալնեի համար։

A խմբում հանդես եկող Տիգրան Լ․ Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը վերջին տուրում կիսեցին իրենց միավորները և 6 միավորով զբաղեցրեցին համապատասխանաբար 5-րդ և 8-րդ հորիզոնականները։ Միանձնյա հաղթող դարձավ Վլադիսլավ Կովալյովը՝ 7 միավորով։

B խմբում ոսկե մեդալի համար էր պայքարում Տիգրան Քոթանջյանը, ով վերջին տուրում, ցավոք, պարտություն կրեց և 6․5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

C խմբում Մարկ Բասենցյանը 7 միավորով կիսեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով դարձավ 4-րդը։ Արթուր Ղարագյոզյանը 6․5միավորով զբաղեցերց 6-րդ տեղը։

Աերոֆլոտ Օփենում մերոնց արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղումներով՝ 

A խմբի մրցաշար

B  խմբի մրցաշար

C  խմբի մրցաշար

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր