chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց Դորոշկևիչի հուշամրցաշարը. արդյունքներ

2017-Dec-30
Ավարտվեց Դորոշկևիչի հուշամրցաշարը. արդյունքներ

Ավարտվեց Դորոշկևիչի հուշամրցաշարը, որը տեղի էր ունենում Սոչիում։ Խաղացվեց 9 տուր։ 8 միավորով հաղթող ճանաչվեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսեյ Տերզին, 2-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող Գլեբ Ապրիշկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց կրկին Բելառուսի ներկայացուցիչը։ 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյուքը ցույց տվեց Յուրի Համբարձումյանը, ով 6 միավորով կիսեց 9-23-րդ տեղերը։ Խաչատուր Մեսրոպյանն ու Գրիգոր Դիլանյանը վաստակեցին 5․5, Արթուր Ղարագյոզյանն ու Ռոմիկ Հակոբյանը՝ 4, Ռաֆֆի Ղազարյանը՝ 3․5, Արարատ Բարսեղյանը, Արա Դիլոյանն ու Վան Բաղյանը՝ 2․5-ական միավոր։

Դորոշկևիչի հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։