chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց Եվրոպայի թիմային առաջնությունը․ մենք ունեցանք անհատական մեդալներ

2017-Nov-07
Ավարտվեց Եվրոպայի թիմային առաջնությունը․ մենք ունեցանք անհատական մեդալներ

Երեկ տեղի ունեցավ Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրը։ Մեր տղամարդկանց հավաքականը ոչ ոքի խաղաց Սերբիայի թիմի հետ: Վերջնական արդյունքում մենք ունեցանք թիմային 10 միավոր և զբաղեցրեցինք 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանի և Ռուսաստանի հավաքականներն իրենց ակտիվում գրանցեցին 14 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ոսկուն արժանացավ Ադրբեջանը, իսկ արծաթին՝ Ռուսաստանը։ Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակեց Ուկրաինայի հավաքականը:

Թիմային մեդալ Հայաստանը չունեցավ, սակայն Լևոն Արոնյանն արժանացավ ոսկե մեդալի առաջին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ արծաթե մեդալի 3-րդ խաղատախտակի վրա։

Հայաստանի կանանց հավաքականը վերջին տուրում 0․5-3․5 հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքկանին և 9 միավորով ու լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցեց 9-րդ տեղը։

Առաջին տեղը դեռ վերջին տուրից առաջ զբաղեցրել էր Ռուսաստանի հավաքականը։ Նա իր վերջնական արդյունքում գրանցեց 17 միավոր։ 2-րդը դարձավ Վրաստանը՝ 14 միավորով, իսկ Ուկրաինան 13 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։  

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր