chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Ֆաջր"-ի գավաթի խաղարկության վերջնական արդյունքները

2018-Feb-12
"Ֆաջր"-ի գավաթի խաղարկության վերջնական արդյունքները

Իրանում ավարտվել է "Ֆաջր"-ի գավաթի խաղարկությունը, որին, ինչպես գիտեք, Հայաստանից մասնակցում էր 4 շախմատիստ։

Մրցաշարում խաղացվել է 9 տուր։ 1-ին տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն՝ 7․5 միավորով։ 6․5 միավորով համապատասխանաբար 2-3-րդ տեղերն են զբաղեցրել Իրանի Ներկայացուցիչ Ամին Տաբատաբային և Ռուսաստանի ներկայացուցիչ Պավել Պոնկրատովը։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Դանիելյանը՝ 5 միավոր։ Արսեն Եղիազարյանն ու Սիրանուշ Ղուկասյանն իրենց ակտիվում գրանցել են 4․5, իսկ Արփինե Գրիգորյանը՝ 1․5 միավոր։

"Ֆաջր"-ի գավաթի խաղարկության արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր