chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարուանան հաղթեց Grenke Chess Classic-ում, իսկ Արոնյանը կիսեց բրոնզը

2018-Apr-10
Կարուանան հաղթեց Grenke Chess Classic-ում, իսկ Արոնյանը կիսեց բրոնզը

Ավարտվեց Grenke Chess Classic մրցաշարը։ Վերջին տուրում Կարուանան հաղթանակ տոնեց Վիտյուգովի նկատմամբ, վերջնականապես հաստատելով իր առաջին տեղը։ Մյուս բոլոր զույգերը, այդ թվում նաև Արոնյան-Բլուբաում, կիսեցին միավորը։

Արդյունքում՝ Կարուանան 6․5 միավորով նվաճեց Grenke Chess Classic-ի ոսկին, Կարլսենը 5․5 միավորով արծաթը, իսկ Արոնյանը Վիտյուգովի և Վաշիե-Լագրավի հետ 5 միավորով՝ բրոնզը։ Բլուբաումն իր ակտիվում գրանցեց 4․5, Անանդը, Հոուն ու Նայդիչը՝ 3․5, Մեյերը՝ 3 միավոր։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր