chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Էլինա Դանիելյանը Կավալա Օփենում դարձավ լավագույն կին-մասնակիցը

2018-Aug-13
Էլինա Դանիելյանը Կավալա Օփենում դարձավ լավագույն կին-մասնակիցը

Ինչպես նշել էինք, Էլինա Դանիելյանը մասնակցում էր օգոստոսի 5-ին Հունաստանում մեկնարկած Կավալա Օփեն միջազգային մրցաշարին։

Խաղացված 9 տուրի արդյունքում նա իր ակտիվում գրանցեց 6․5 միավոր՝ կիսելով 5-11-րդ տեղերը 133 մասնակցի մեջ։ Սակայն այդ արդյունքը լավագույնն էր մասնակից կանանց մեջ, և նա արժանացավ հատուկ մրցանակի՝ լավագույն կին մասնակից։

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Պլատ Վոյցեխը:

Կավալի Օփենի վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր