chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց "Մոսկվա Օփենը"․ արդյունքներ

2018-Feb-05
Ավարտվեց "Մոսկվա Օփենը"․ արդյունքներ

Ավարտվեց "Մոսկվա Օփենը", որի շրջանակներում, ինչպես գիտեք, անցկացվում էր 5 մրցաշար՝ A, B, C, D1, D2: Հայաստանն ուներ 18 մասնակից՝ բաշխված առաջին 3 խմբում։ A մրցաշարի մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Գևորգ Հարությունյանը, ով 6․5 միավորով կիսեց 6-16-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղցեցրեց 11-րդ հորիզոնականը։ Մեր մյուս մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Իսկ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Սեմյոն Լոմասովը՝ 8 միավորով։

B մրցաշարում, որին մասնակցում էին միայն կանայք, հիանալի հանդես էր գալիս Սուսաննա Գաբոյանը, ով մինչև վերջ գրեթե առաջատար դիրքերում էր։ Վերջին տուրում հաղթելու դեպքում նա կնվաճեր արծաթը, սակայն, չնայած բավականին լավ դիրքին, նա, ցավոք, պարտվեց և զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։ Սուսաննան նաև 4-րդ անգամ լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա և 50 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսին նրան կշնորհվի կանանց միջազգային վարպետի կոչում: Մեր մյուս մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Իսկ "Մոսկվա Օփեն"-ի B մրցաշարի հաղթող դարձավ Անաստասիա Բոդնարուկը Սանկտ-Պետերբուրգից։

C մրցաշարի հաղթող դարձավ Իգոր Վոլկովը՝ 8 միավորով։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Խաչատուր Մեսրոպյանն ու Վահագն Խաչատրյանը, որքեր վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 4-19-րդ հորիզոնականները: Մյուս մասնակիցների արդյունքներին ծանոթացեք այստեղ։

 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր