chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Սպիտակ Նավակ"-ում Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը գրավեց 4-րդ տեղը

2018-Jun-11
"Սպիտակ Նավակ"-ում Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը գրավեց 4-րդ տեղը

Ավարտվեց "Սպիտակ Նավակ" միջազգային մրցաշարը, որին, ինչպես գիտեիք, մասնակցում էր Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը, որի կազմում հանդես էին գալիս Աստղիկ Հակոբյանը,Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը և Արտյոմ Հովհաննիսյանը։ Մարզիչը Հովհաննես Անդրեասյանն էր։

"Սպիտակ Նավակ" մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի հավաքականի թիմը՝ 33․5 միավորով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սվերդլովսկի թիմը 25․5-ով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Սանկտ-Պետերբուրգի թիմը՝ 24 միավորով։

Հայաստանի թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ 22․5 միավորով։ Թիմում լավագույն արդյունքը ցույց տվեց Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8․5 միավոր։

Եզրափակիչ աղյուսակ