chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը մարզում է Թայլանդի տղամարդկանց հավաքականը

2017-Jun-19
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը մարզում է Թայլանդի տղամարդկանց հավաքականը

Գրոսմայստեր Ավետիք Գիրգորյանն արդեն մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է Թայլանդ։ Նա տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է։ Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ մանրամասները ճշտելու համար։

-Ավետիք, ինչու՞ հենց Թայլանդ։

-Ես միշտ մեծ բավականություն եմ ստացել իմ՝ Ասիայում ապրած օրերից։ Երբ աշնանը Թայլանդում բնակվող ընկերոջիցս ստացա գործնական առաջարկ, առանձնապես երկար չմտածեցի և նոյեմբերին մեկնեցի։ Աշխատում եմ երբեք բաց չթողնել ինձ տրված հնարավորությունները։ Մի քանի ամիս անց տեղի շախմատի ֆեդերացիան կապվեց ինձ հետ՝ երկրի տղամարդկանց հավաքականին մարզելու առաջարկով։ Հարկ եղավ մի փոքր մտածել, քանի որ վստահ չէի, որ եղածս գործերի հետ կհասցնեմ համատեղել։ Բայց երբ նրանք համաձայնվեցին իմ առաջարկած պայմաններին, ընդունեցի առաջարկն ու տեղափոխվեցի Բանկոկ։

-Ի՞նչ կա Թայլանդում, որ չկա մեզ մոտ, բացի միշտ տաք եղանակից։

-Մարդկանց մեջ հանգստություն կա։ Նրանք երջանիկ են նրանով, ինչ ունեն, անգամ եթե նյութական գրեթե ոչինչ չունեն։ Ցուցամոլությունը, ձևականությունն ու նախանձն այստեղ մինիմալ է։  Մարդկանց մեջ փոխադարձ խորը հարգանք կա։ Խանութում վաճառողի և հաճախորդի երկխոսությունը սկսվում է ժպիտով, ողջույնի խոսքով և ավարտվում շնորհակալությամբ։ Դրանք, թվում է, մանրուքներ են, բայց մարդիկ անընդհատ փոխանակվում են դրական էներգիայով։ Իզուր չէ, որ Թայլանդ անվանում են «հազար ժպիտների երկիր»։ Ինձ բավականություն է պատճառում այն հանգամանքը, որ հարուստն աղքատի հետ շփվում է, ինչպես հավասարը հավասարի հետ։ Ոգևորվում եմ մարդկանց անկեղծ ժպիտներից։ Դեռ տարին չի լրացել, ինչ այստեղ եմ։ Գուցե կարծիքս շատ սուբյեկտիվ է, բայց ներկա պահին հիացած եմ տեղի կուլտուրայով և մարդկանց ապրելաձևով։

-Իսկ ինչպե՞ս է անցնում առօրյադ։

-Սկզբում, երբ Պատտայայում էի, գործից բացի կարողանում էի հետաքրքիր հանգիստ կազմակերպել։ Շատ լավ հայեր են ապրում այստեղ։ Նրանց շնորհիվ մենակության զգացողություն չեմ ունեցել։ Տաի բոքսով էի զբաղվում մի պահ, բայց Հայաստանի իմ քունգ ֆուի հրաշք մարզիչներից հետո այստեղ չկարողացա որևէ մեկի հետ հարմարվել։ Իսկ Բանկոկում ժամանակս շատ սուղ է աշխատանքի բերումով, նաև խցանումներն են շատ, ու հանգստի ժամանակ գրեթե չի մնում։ Ընկերներս հիմնակում տեղացի են, ովքեր անհամբեր սպասում են հայկական կոնյակի հերթական ժամանմանը։

-Մարզում ես նաև հայ մարզիկների։ Ու՞մ հետ է ավելի հեշտ։

-Ազգությունը կապ չունի։ Հեշտ է նրա հետ, ում ձգտումը շատ է։

-Անցած հարցազրույցից պարզ դարձավ, որ շատ ինքնուրույն ես ու ինքդ ես որոշում քո կյանքի հետ կապված ցանկացած բան։ Ամեն դեպքում, ծնողներդ չփորձեցի՞ն ետ պահել քեզ այդ քայլից։ Չէ՞ որ խոսքը հազարավոր կիլոմետրերի մասին է։

-Ծնողներիս շատ բաների համար եմ պարտական։ Այդ ազատությունը, որ ունեմ, իրենց շնորհիվ է։ Միշտ կարողացել եմ ինքնուրույն որոշումներ կայացնել՝ հարկ եղած դեպքում դիմել նրանց խորհրդին։ Ինձ ազատություն տալով՝ միշտ հետևել են, որ լուրջ սխալներ չանեմ։ Վերջին շրջանում շատ փոփոխություններ եղան կյանքումս ու ստիպված եղա բազմաթիվ որոշումներ կայացնել։ Համեմատած այդ ամենի հետ՝ Թայլանդ գալն այդքան էլ բարդ որոշում չէր։ Իհարկե, դժվար է, բայց նրանք խոչընդոտներ չստեղծեցին ինձ համար։ Հուսով եմ արագ լուծել մի քանի հարց, որպեսզի հաճախ կարողանամ գալ հայրենիք։

-Հիմա ստացվում է՝ ամբողջությամբ նվիրվել ես մարզչական աշխատանքին։ Չի՞ առաջանում ցանկություն կրկին հանդես գալ որպես անհատ շախմատիստ, մասնակցել մրցաշարերի, ինչու չէ՝ դառնալ աշխարհի չեմպիոն։

-Ներկա պահին մեծ բավականություն եմ ստանում կատարածս աշխատանքից, նամանավանդ, երբ տեսնում եմ աշակերտներիս հաջողությունները։ Ինձ համար դա ավելին է, քան սեփական հաղթանակներս։ Երբեմն բլից պարտիաներ եմ խաղում, ու, ի զարմանս ինձ, հայտնաբերում, որ բավականին բան եմ դեռ հիշում, չնայած պրոֆեսիոնալ շախմատով բավական ժամանակ է չեմ զբաղվում։ Հնարավոր է՝ մասնակցեմ թիմային մրցաշարերի։ Սիրում եմ թիմի գաղափարը։ Տեսնենք։

-Մի քանի բառով պատմիր պլաններիդ մասին։

-Թայլանդի տղամարդկանց հավաքականին պատրաստում եմ Ասիայի թիմային առաջնությանը, իսկ լավագույն աշակերտիս՝ աշխարհի պատանեկան առաջնությանը։ Գլխավոր հավակնորդն է լինելու, լավ շանսեր ունենք։ Երբ միջազգային վարպետ էր, պայքարում էինք գրոսմայստերի կոչման համար։ Այն ստանալուց հետո աշխատում ենք աշխարհի չեմպիոնի տիտղոսին հասնելու համար։ Ես չկարողացա դառնալ աշխարհի չեմպիոն, բայց եթե աշակերտս դառնա, այդ նպատակս ևս կհամարեմ իրագործած։

Իսկ հեռու պլաններ այլևս չեմ կազմում։ Կյանքը ցույց տվեց, որ յուրաքանչյուր պահի ամեն բան կարող է փոխվել։

-Շնորհակալ եմ շատ։

-Շնորհակալ եմ նաև Ձեզ։

Հարցազրույցը՝ Շուշանիկ Շահբազյանի

slider arrow
slider arrow

Հետաքրքիր

Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր