chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ 11 տուր․ արդյունքներ

2017-Dec-30
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ 11 տուր․ արդյունքներ

Երեկ մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ 21-ից 11 տուրն արդեն խաղացվել են։ Այսօր տեղի կունենան մնացած պարտիաները և կորոշվեն չեմպիոնները։ Տղամարդկանց պայքարում բոլորից առաջ է անցել Սերգեյ Կարյակինը, ով 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2-րդ տեղում Վաշիե-Լագրավն է՝ 8․5, իսկ 3-րդում՝ Սվիդլերը՝ 8 միավորով։

Հայաստանի ներկայացուցիչներից Զավեն Անդրիասյանն ունի լավագույն արդյունքը։ Նա 7․5 միավորով 10-րդ տեղում է։ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանն ունեն 7-ական, իսկ Լևոն Արոնյանը՝ 5․5 միավոր։ Կայծակնային շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Իսկ 12-21-րդ տուրերի պայքարին միացեք 15։00-ի սկսած՝ հղումով՝

Ուղիղ միացում

Կայծակնային շախմատի կանանց աշխարհի առաջնությունում 9․5 միավորով առաջ է անցել Շվեդիայի ներկայացուցիչ Փիա Քրամպլինգը։ 8․5 միավորով 2-րդ և 3-րդ տեղերը կիսում են Նանա Ձագնիձեն և Վալենտինա Գունինան։

Մեր աղջիկներից Լիլիթ Մկրտչյանն ունի 6․5, Մարիա Գևորգյանը՝ 5․5, Էլինա Դանիելյանը՝ 5, իսկ Լիլիթ Գալոյանը՝ 4 միավոր։ Կանանց մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

2-րդ և վերջին օրվա պայքարին միացեք 15։00-ից սկսած՝ հղումով՝

Ուղիղ միացում 

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր