chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը զիջեց Կրամնիկին

2018-Mar-12
Հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը զիջեց Կրամնիկին

Հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկն էր։ Լևոնը սպիտակներով 27-րդ քայլին զիջեց ռուս շախմատիստին։ Կարուանա-Մամեդյարով, Կարյակին-Գրիշչուկ և Սո-Դինգ զույգերը պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։ 

Մարտի 13-ը հանգստյան օր է։ Մարտի 14-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Սերգեյ Կարյակինն է։ Լևոնը հանդես կգա սևերով։

Մրցող զույգերն են՝ 

Ալեքսանդր Գրիշչուկ – Լիրեն Դինգ
Շահրիյար Մամեդյարով – Ուեսլի Սո
Վլադիմիր Կրամնիկ – Ֆաբիանո Կարուանա
Սերգեյ Կարյակին – Լևոն Արոնյան

Հավակնորդների մրցաշարի խաղերին կարող եք միանալ ուղիղ միացմամբ 18։00-ից սկսած՝

Ուղիղ միացում

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր