chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Երբ լավ քայլ ես գտնում, փնտրի՜ր ավելի լավը

2018-Mar-11
Երբ լավ քայլ ես գտնում, փնտրի՜ր ավելի լավը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Բեռլինում հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողության պատվավոր հյուրն էր։ Ելույթում նախագահն անդրադարձավ Հայաստանի՝ չնայած փոքր պետություն լինելուն, շախմատային գերտերություն լինելու փաստին՝ հատկապես առանձնացնելով շախմատի դերը երեխաների դաստիարակության հարցում։ Նախագահն իր ելույթն ավարտեց՝ մեջբերելով Էմանուել Լասկերի խոսքերը․ <<Երբ լավ քայլ ես գտնում, փնտրի՜ր ավելի լավը>>։

Բացման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում քննարկվեցին գիտատեխնիկական առաջընթացի՝ շախմատի վրա ունեցած ազդեցության հետ կապված տարաբնույթ հարցեր՝ մասնավորապես արհեստական բանականության օգտագործումը շախմատային հավելվածներում, համակարգիչների նշանակությունը խաղերին նախապատրաստվելիս և այլն։ Ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը նշեց, որ շախմատային կարիերան սկսելիս չի օգտագործել համակարգիչ, ուստի մինչև օրս պահպանողական է տրամադրված այդ հարցի նկատմամբ, սակայն մրցաշարում չի հավակնում առաջատար դիրքերի։

Առանձնահատուկ նշվեց այն փաստը, որ ՖԻԴԵ-ն ապահովել է լավագույն պայմանները՝ մրցաշարը համաշխարհային հանդիսատեսին հասանելի ու հետաքրքիր դարձնելու և մրցաշարի հանդիսավորությունն ընդգծելու համար։

Բացման արարողությանը հաջորդած երեկույթում հատկապես աչքի էր ընկնում ֆրանսիացի արվեստագետի կողմից պատրաստված սառցե արձանը, որը խորհրդանշում էր Բեռլինի պատը՝ կոչ անելով սերունդներին չկրկնել ծնողների սխալները։

Մարտի 1-ին կայացած առաջին տուրում Լևոն Արոնյանը հաշտությամբ ավարտեց Դինգ Լիրենի հետ պարտիան։ Մյուս զույգերի արդյունքները՝

Ս․ Կարյակին 0-1 Ս․ Մամեդյարով

Վ․ Կրամնիկ 1-0 Ա․ Գրիշչուկ

Ֆ․ Կարուանա 1-0 Ու․ Սո

Պարտիաների ընթացքին կարող եք հետևել մեր կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր