chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ֆաբիանո Կարուանան դարձավ Norway Chess Classic-ի հաղթող

2018-Jun-08
Ֆաբիանո Կարուանան դարձավ Norway Chess Classic-ի հաղթող

Ավարտվեց Ստավենգերում անցկացվող Norway Chess Classic գերհզոր մրցաշարը, որն այս տարի մի փոքր տարբերվեց։ 

Ինչպես գիտեք, Լիրեն Դինգը դուրս էր մնացել մրցաշարից ազդոսկրի վնասվածքի պատճառով և մինչ այդ խաղացված պարտիաները զրոյացվեցին։ Վերջին տուրից առաջ 4 մասնակից ուներ 4-ական միավոր, Լևոն Արոնյանն ու Վիշի ԱՆանդը՝ 3-ական։ Այսինքն հավանականությունը բավականին մեծ էր, որ հաղթողին որոշելու համար կխաղացվի թայ-բրեյք։

Սակայն առաջատարներից միայն Ֆաբիանո Կարուանան հաղթանակ տարավ Սոյի նկատմամբ՝ կես միավորով առաջ անցնելով մյուսներից և զբաղեցնելով առաջին տեղը։ Արոնյան-Նակամուրա, Վաշիե-Լագրավ-Կարլսեն զույգերը կիսեցին միավորը, Անանդն առավելության հասավ Կարյակինի նկատմամբ։

Արդյունքում լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրեց Կարլսենը, լավագույն եռյակը եզրափակեց Նակամուրան։ Արոնյանը 4 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր