chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արդյո՞ք շախմատը նպաստում է մտավոր զարգացմանը։

2019-May-24
Արդյո՞ք շախմատը նպաստում է մտավոր զարգացմանը։

Սկսած մ.թ.ա. 600 թ-ից, երբ շախմատային առաջին խաղն անցկացվեց Աֆղանստանում, այն դարձել է սիրված ստրատեգիական խաղ տարբեր տարիքի մարդկանց շրջանում։ Քանի որ հենց խաղի բնույթն է պահանջում մտքի սրության, ընկալողականության և նմանատիպ հատկանիշների առկայություն, ապա որևէ անհատի հմուտ խաղը ուրիշների մոտ ձևավորում է կարծիք նրա բարձր ինտելեկտի մասին։ Այդ կարծիքները կարող են գիտականորեն հիմնված լինել կամ ձևավորվել շախմատային աշխարհում խաղացողների ձեռքբերումներից։ Այստեղից էլ ծագում է հարցը՝ արդյո՞ք շախմատը նպաստում է մտավոր զարգացմանը։

  Ի՞նչ է ուսումնասիրում Ճանաչողական Նյարդաբանությունը։

  Գերմանիայի Տյուբինգեն քաղաքում անցկացված ուսումնասիրության ժամանակ շախմատի մասնագետներին և նորեկներին ցույց էին տալիս երկրաչափական առարկաներ (խաղաքարերը) և շախմատային դիրքեր, իսկ քիչ անց խնդրում էին տեղակայել դրանք։ Նրանց ռեակցիայի ժամանակին և ուղեղի ակտիվությանը հետևում էին MRI սկան սարքերի միջոցով։ Ոսումնասիրության առաջին մասում, որի ընթազքում մասնակիցները պետք է ճանաչեին երկրաչափական օբյեկտները, տարբերություններ չգրանցվեցին։ Դա ցույց տվեց, որ հմուտ և սկսնակ մասնագետների տեսողական կարողությունները չէին տարբերվում։ Սակայն ուսումնասիրության երկրորդ մասում հմուտ շախմատիստները ավելի արագ և լավ որոշեցին խաղաքարերի դիրքերը։ Մյուս առաջադրանքների ընթացքում գրանցված արդյունքները վկայում էին այն մասին, որ հմուտ շախմատիստների ուղեղը համեմատաբար ավելի հեշտությամբ էր լուծում առաջադրանքները, քան սկսնակները։ Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ շախմատային հմտությունը ձեռքբերովի է, ոչ թե ի ծնե։ Հետևաբար հաստատուն շախմատային խաղերը նպաստում են ինտելեկտուալ հմտությունների զարգացմանը։ 

Շարունակելի․․․

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր