chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Շախմատը նպաստում է երեխաների ուղեղի զարգացմանը

2019-May-24
Շախմատը նպաստում է երեխաների ուղեղի զարգացմանը

  Շախմատի իմացական առավելությունները` ըստ տարբեր հետազոտությունների

  Տարբեր ոլորտներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ շախմատը թե' մեծերի և թե փոքրերի մոտ բարելավում է մի շարք իմացական գործընթացներ:

  Շախմատը նպաստում է երեխաների ուղեղի զարգացմանը

  Ըստ փորձագետների` դպրոցականների ուղեղի գործունեությունը, շնորհիվ շախմատի, զարգանում է: Ապացուցվել է, որ շախմատը բարելավում է երեխաների վերլուծական և քննադատական մտածողությունը, տեսանելիությունը, հատկապես` երկրորդ և երրորդ դասարանցիների մոտ, ինչը նպաստում է այս տարիքային խմբի երեխաների արագ մտավոր զարգացմանը:

  Շախմատը բարելավում է ինտելեկտը 

  Վենեսուելլայում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 4 ամիս շախմատով զբաղված երեխաները բարելավել իրենց ինտելեկտը: 2003 թվականին այս եզրակացությանն է եկել նաև գիտությունների դոկտոր Մուրեյ Թոմփսոնը: Իր հետազոտության ժամանակ այն մասնակիցները, ովքեր շախմատ էին խաղում, ցույց են տվել ինտելեկտի ավելի բարձր մակարդակ: Թոմփսոնը սա վերագրում է կենտրոնացվածությանը և տրամաբանական մտածողությանը, ինչը զարգացնում է շախմատը:

  Շախմատը զարգացնում է թվաբանական ունակությունները

  1998 թվականին <<Շախմատի ուսուցման ազդեցությունը մաթեմատիկական ձեռքբերումների վրա>> վերնագրով ուսումնասիրություն անցկացվեց` Ջեյմս Սմիթի և Ռոբերտ Քեյջի կողմից: Նրանք ցույց տվեցին, որ շախմատը շատ կարևոր է երեխայի մաթեմատիկական ընդունակությունների բարեավման համար: Փորձարկվողները ամերիկական և աֆրիկական ավագ դպրոցների աշակերտներ էին, ում 120 ժամ շախմատ ուսուցանվեց: Այնուհետև անցկացված մաթեմատիկայի թեստի արդյունքները ավելի բարձր էին այս երեխաների մոտ, քան նրանց, ովքեր չէին մասնակցել հետազոտությանը: Դոկտոր Էրիկ Գոտիյեբը կարծում է, որ մի քանի քայլ նախապես մտածելու ունակությունը գլխավոր գրավակնն է, ինչի շնորհիվ շախմատիստներն ուժեղ են լինում մաթեմատիկայից:

  Շախմատը զարգացնում է վերբալ կարողությունները

  1973-1974 թվականներին Ալբերտ Ֆրանկը` դպրոցի տնօրեն Զաիրում, ուսումնասիրեց շախմատի ազդեցությունը այն երեխաների վրա, ովքեր ամեն շաբաթ 2 ժամ շախմատի պարապմունք ունեին: Իր ուսումնասիրությունը, որը ներառված է իր <<Շախմատ և ընդունակություն>> գրքի մեջ, ցույց տվեց բացառիկ արդյունք: Շախմատի պարապմունքներից հետո նա հանգեց այն եզրակացությանը, որ շախմատի պարապմունքներին մասնակցած երեխաները բարելավել են իրենց վերբալ, ինչպես նաև մաթեմատիկական և ադմինիստրատիվ ունակութունները: Ինչպես է շախմատը բարելավում վերբալ ունակությունները` շախմատային խաղի ժամանակ խոսքային հաղորդակցության բացակայության պարագայում. Ֆրենկը հավատում է, որ շախմատը բարելավում է խոսքային ունակությունները, քանի որ պարտիա խաղալու ժամանակ օգտագործվում են մարդու ինդիվիդուալ հնարավորությունները և շատ մտային ունակություններ:

  Շախմատը զարգացնում է քննադատական մտածողությունը

  1995 թվականի իր <<Շախմատը կրթության մեջ>> հետազոտության մեջ դոկտոր Ռոբերտ Ֆերգյուսոնը հաստատել է, որ շախմատը շատ կարևոր է երեխայի քննադատական և վերլուծական հմտությունների զարգացման համար։ Արդյունքում Ֆերգյուսոնի հետազոտության մասնակիցները, ովքեր 7-9-րդ դասարանցիներ էին, 17% բարելավված արդյունք ցույց տվեցին։

  Շախմատը հարստացնում է էմոցիոնալ ինտելեկտը սոցիալ-հոգեբանական կարողությունները

  Ինտելեկտը չի չափվում միայն IQ միավորներով, էմոցիոնալ ինտելեկտը նույնպես մեծ դեր է կատարում։ Այն մարդու՝ էմոցիաներ ընկալելու, ղեկավարելու, գնահատելու կարողությունն է։ Ըստ դոկտոր Ռոզ Մարի Ստաֆսի՝ շախմատն օգնում է համախմբել տարբեր մարդկանց՝ անկախ ռասայից ու սոցիալ կարգավիճակից, ինչի արդյունքում էլ շախմատը զարգացնում է էմոցիոնալ ինտելեկտը և սոցիալ-հոգեբանական հմտությունները։

  Շախմատն օգնում է մեծահասակներին պահպանել մտավոր ունակությունները

  Ապացուցված է, որ շախմատը զարգացնում է ոչ միայն երեխաների, այլև տարեցների մտավոր կարողությունները, ինչպես օրինակ պատճառահետևանքային կապի սահմանում, իր և հակառակորդի գաղափարախոսությունների միաժամանակյա ընկալում՝ այդպիսով պաշտպանելով նրանց այնպիսի մտավոր հիվանդություններից, ինչպիսիք են դեմենցիան և Ալսհեյմերի հիվանդությունը։ 

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր