chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Chess69 նոր շախմատի օրենքները։ Ինչո՞վ է այն տարբերվում chess64-ից

2018-Jul-10
Chess69 նոր շախմատի օրենքները։ Ինչո՞վ է այն տարբերվում chess64-ից

Լսել ե՞ք chess69-ի մասին։ Այն շախմատը, որի մասին տեղյակ են բոլորը, chess64-ն է։ Կա նաև նոր տեսակ՝ chess69, և այն ունի օրենքներ, որոնց մասին մենք չգիտենք։ Ահա դրանք՝

  1. Բոլոր խաղաքարերը ենթակա են փոխակերպման բացառությամբ թագուհու, արքայի և զինվորների։
  2. Խաղաքարը, հայտնվելով այլ խաղաքարի ուղղահայացում, փոխակերպվում է տվյալ ուղղահայացին պատկանող խաղաքարի, բացառությամբ՝ թագուհու և արքայի ուղղահայացների։
  3. Փոխակերպված խաղաքարը տեղափոխվելով թագուհու կամ արքայի ուղղահայաց՝ վերադառնում է իր սկզբնական ուղղահայացին պատկանող խաղաքարին, ինչպես նաև իր սկզբնական ուղղահայացում գտնվող խաղաքարը, տեղափոխվելով թագուհու կամ արքայի ուղղահայաց, չի փոխակերպվում։
  4. Զինվորը, հասնելով 8-րդ հորիզոնական, պետք է վերածվի միայն տվյալ ուղղահայացին պատկանող խաղաքարի, բացառությամբ արքայի ուղղահայացում վերածվող զինվորի, որը պետք է վերածվի ցանկացած խաղաքարի, բացառությամբ արքայի։

Բացի վերոնշյալ օրենքներից, chess69-ում գործում են նաև chess64 շախմատի բոլոր օրենքները։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր