chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Ղարամյանը Բունդես լիգայում

2018-Feb-26
Սերգեյ Մովսեսյանն ու Տիգրան Ղարամյանը Բունդես լիգայում

Շախմատային աշխարհի թոփ իրադարձություններից է Բունդես լիգայի թիմային առաջնությունը։ Գերմանիայում 8 խաղացողներից կազմված 16 թիմ պայքարում է չեմպիոնի տիտղոսի համար։ Բունդեսլիգան գրավում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներին։ Մերոնցից մասնակցում են Սերգեյ Մովսեսյանը,  Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), Աշոտ Փարվանյանն ու Սուրեն Պետրոսյանը։

Երեկ` փետրվարի 25-ին, կայացավ 10-րդ տուրը։ 

Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս Բադենի թիմի կազմում։ Մասնակցելով 5-10-րդ տուրերին՝ նա 6 հնարավորից վաստակել է 3 միավոր՝ երկու հաղթանակ, երկու ոչ-ոքի և երկու պարտություն։

Տիգրան Ղարամյանը Շվայբիշ Հոլլ թիմի կազմում մասնակցել է 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ տուրերին և 4 հնարավորից վաստակել է 2 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն։

Թիմերի ամբողջական կազմին և արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պաշտոնական կայք

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր