chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Սոչիում մեկնարկած Դորոշկևիչի հուշամրցաշարում Հայաստանն ունի 9 մասնակից

2017-Dec-24
Սոչիում մեկնարկած Դորոշկևիչի հուշամրցաշարում Հայաստանն ունի 9 մասնակից

Դեկտեմբերի 21-ին Սոչիում մեկնարկել է Վլադիմիր Դորոշկևիչի հուշամրցաշարը, որին մասնակցում է 118 շախմատիստ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից և Ուկրաինայից։ Մեր մասնակիցներն ինն են՝ Յուրի Համբարձումյան, ով իր վարկանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գրիգոր Դիլանյան, Արթուր Ղարագյոզյան, Արարատ Բարսեղյան, Ռոմիկ Հակոբյան, Արա Դիլոյան, Խաչատուր Մեսրոպյան, Ռաֆֆի Ղազրյան և Վան Բաղյան։

 Դորոշկևիչի հուշամրցաշարում կայացել է արդեն 4 տուր։ Լավագույն արդյունքն ունեն Խաչատուր Մեսրոպյանն ու Գրիգոր Դիլանյանը՝ 3 միավոր։ 1-2-րդ տեղերը 4 միավորով կիսում են Ռուսաստանի 2 ներկայացուցիչ։

Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր