chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադան․ հաղթողը Վաղարշապատի N 12 դպրոցի թիմն է

2018-May-10
Ավարտվեց  ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադան․ հաղթողը Վաղարշապատի N 12 դպրոցի թիմն է

Գորիսում անցկացվող ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադան ավարտվեց։ Վերջինիս մասնակցում էր 18 դպրոցի թիմ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:

Խաղացվեց 17 տուր՝ 10 րոպե ամբողջ պարտիայի համար՝ 5 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով։

1-ին տեղի համար պայքարող Վաղարշապատի N 12  և Երևանի N 19 հանրակրթական դպրոցների թիմերը վաստակեցին 53.5-ական միավոր։ Լրացուցիչ միավորներով, սակայն, հաղթող դարձավ Վաղարշապատի թիմը և իրավունք ստացավ մասնացել հունիսի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր «Սպիտակ նավակ» մրցաշարին։

Լավագույն եռյակը եզրափակեց Երևանի Ուսում հանրակրթական դպրոցի թիմը՝ 49.5 միավորով։

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր