chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի կանանց առաջնությունը 7-րդ տուրից հետո․ Էլինա Դանիելյանը միակ առաջատարին զիջում է կես միավորով

2018-Apr-16
Եվրոպայի կանանց առաջնությունը 7-րդ տուրից հետո․ Էլինա Դանիելյանը միակ առաջատարին զիջում է կես միավորով

Սլովակիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին, ինչպես նշել էինք, մասնակցում է 144 շախմատիստուհի 30 երկրից։ 

11 տուրից 7-ն արդեն կայացել են։ Հայաստանի ներկայացուցիչներից լավ արդյունք ունի Էլինա Դանիելյանը, ով 5․5 միավորով կիսում է 2-7-րդ տեղերը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը Ռուսաստանի ներկայացոցիչ Վալենտինա Գունինան է՝ 6 միավորով։ 

Մեր մյուս մասնակիցներից Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանն իրենց ակտիվում գրանցել են 4-ական, Մարիա Գևորգյանը՝ 3․5, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական միավոր։

Այսօր Եվրոպայի կանանց առաջնությունում տեղի է ունենալու 8-րդ տուրը, որի մրցող զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ խաղերին ուղիղ միացմամբ հետևել 17։00-ից՝ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր