chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում մեր կանանց հավաքականը պարտվեց Վրաստանին

2017-Nov-02
Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում մեր կանանց հավաքականը պարտվեց Վրաստանին

Եվրոպայի կանանց թիմային առաջնության 5-րդ տուրում մերոնց մրցակիցը Վրաստանի հավաքականն էր։ Պայքարն ավարտվեց 0։4 մերոնց պարտությամբ։ 5-րդ տուրից հետո 10 միավորով միանձնյա առաջատարը Ռուսաստանի թիմն է։ Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի և Լեհաստանի հավաքականները 8-ական միավորով կիսում են 2-5-րդ հորիզոնականները: Մենք 6 միավորով կիսում ենք 8-14-րդ տեղերը։

Այսօր Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում հանգստյան օր է։ Վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր մրցակիցը Հունգարիայի հավաքականն է։

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով՝

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր