chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի պատանեկան առաջնություն․ մերոնք պայքարում են մեդալների համար

2017-Sep-11
Եվրոպայի պատանեկան առաջնություն․ մերոնք պայքարում են մեդալների համար

Ռումինիայում շարունակվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում տեղի է ունեցել 5-րդ տուրը։ Մեր 36 պատվիրակից հաղթանակ են տարել 18-ը, պարտվել 10-ը, ոչ ոքի խաղացել՝ 8-ը։

Մինչև 8 տարեկան տղաների խմբում 2 առաջատարին Ալբերտո Աթոյանն ու Գագիկ Նավոյանը զիջում են 1 միավորով։ Նրանք ունեն 4 միավոր։ Մինչև 10 տարեկանների խմբում լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Փիլիպոսյանը։ Նա ևս վաստակել է 4 միավոր և առաջատարից ետ է մնում 1 միավորով։ Մինչև 12 տարեկան տղաների խմբում մեր լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները զիջում են առաջատարին 2 միավորով։ Մինչև 14 տարեկանների առաջնությունում լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատարներից։ Արամ Հակոբյանը 4․5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարը։ Շանթ Սարգսյանը նրան զիջում է կես միավորով։ Հայկ Մարտիրոսյանն ու Կոնստանտին Յայլոյանը, ովքեր հանդես են գալիս մինչև 18 տարեկանների խմբում, ունեն 4-ական միավոր և կիսում են 2-8-րդ տեղերը։ 

Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում լավագույն արդյունքն ունի Անահիտ Մկրտչյանը, ով 4 միավորով կիսում է 3-7-րդ տեղերը։ Նույնքան միավոր ունի մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Անահիտ Մուրադյանը, ով կիսում է 3-14-րդ տեղերը։ 12 տարեկանների խմբում մերոնք առաջատարից ետ են մնում 2 միավորով։ Մարիամ Մկրտչյանն ունի 4 միավոր և մինչև 14 տարեկանների խմբում կիսում է 4-7-րդ տեղերը։ Աննա Սարգսյանը ևս ունի 4 միավոր և կիսում է 2-8-րդ տեղերը, իսկ Արփինե Գրիգորյանը 3․5-ով 10-րդն է։ Նրանք հանդես են գալիս մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում։ Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանն ու Մարիամ Ավետիսյանը 4 միավորով կիսում են 2-6-րդ տեղերը՝ առաջատարին զիջելով կես միավորով։

Մեր մասնակիցների արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսօր՝ 16։00-ին, միացեք Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրին։

Ուղիղ միացում

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր